World News in Armenian

Դուրովը ծրագրել էր երեկոն անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքում․ նա ընկերուհու հետ էր մեկնել Փարիզ

Դուրովը ծրագրել էր երեկոն անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքում և մնալ ընթրիքի։

Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին։

Հետաքննությանը ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Դուրովը ժամանել է Ադրբեջանից և ծրագրել է առնվազն մեկ երեկո անցկացնել Փարիզում։

Ռուսական թելեգրամյան ալիքները տարածում են, որ Պավել Դուրովը ընկերուհու՝ Յուլիա Վավիլովայի հետ էր մեկնել Փարիզ։

Ըստ տարածված տեղեկությունների, Վավիլովան Դուրովի հետ էր ողջ ճանապարհորդության ընթացքում՝ Ղազախստանից մինչև Ադրբեջան, ապա՝ Ֆրանսիա։ Ձերբակալությունից անմիջապես հետո աղջիկը դադարել է սթորի գրառումներ կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։

Ռուսական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ կալանավորման օրդերը տրվել էր այն պատճառով, որ Դուրովը չի համագործակցել Ֆրանսիայի ուժային կառույցների հետ։ Նրան մեղադրանք է առաջադրվելու մի քանի հոդվածով՝ ահաբեկչություն, թմրանյութեր, խարդախություն, փողերի լվացում, մանկապիղծ կոնտենտի հրապարակում։

Պավել Դուրովին սպառնում է 20 տարվա ազատազրկում։

Читайте на 123ru.net