«Սլովանը» հաղթեց «Բանսկա Բիստրիցային»․ Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ
Սլովակիայի առաջնության 5-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվել էր «Բանսկա Բիստրիցային» և 2-0 հաշվով հաղթանակ տարավ։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը 67-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ արդեն 74-ին անձամբ գրավեց մրցակցի դարպասը։
Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել 2-րդ կեսում։