World News in Armenian

Ուկրաինա ԱԳՆ-ն Բելառուսին կոչ է արել հետ քաշել զորքերը սահմանից

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բելառուսի իշխանություններին Գոմելի մարզում հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից։

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

«Բելառուսի զինված ուժերը «զորավարժությունների պատրվակով Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանների մոտ, կենտրոնացնում են զգալի թվով անձնակազմ, մասնավորապես՝ հատուկ գործողությունների ուժեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ տանկերով, հրետանիով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ՀՕՊ համակարգերով և ինժեներական սարքավորումներով։

«Մենք կոչ ենք անում Բելառուսի Հանրապետության պաշտոնյաներին Մոսկվայի ճնշման տակ ողբերգական սխալներ թույլ չտալ սեփական երկրի համար, իսկ երկրի զինված ուժերին՝ դադարեցնել ոչ բարեկամական գործողությունները և զորքերը հետ քաշել Ուկրաինայի պետական սահմանից՝ Բելառուսի Հանրապետության մոտ առկա կրակային համակարգերի հեռահարությունը գերազանցող հեռավորության վրա», - գրում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Читайте на 123ru.net