World News in Armenian

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 26-27-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

«Օգոստոսի 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-31-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։

Մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 26-28-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 26-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,-ասված է հայտարարության մեջ։

Читайте на 123ru.net