World News in Armenian

Մեկնարկել է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը. ԿԳՄՍՆ

Մեկնարկել է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման ծրագրերի և վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը» հաստատելու մասին N 1445-Ա/2 հրամանի:

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից: 

Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու և նախընտրած վերապատրաստող կազմակերպությունն ընտրելու  համար կից ներկայացվում է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը՝ https://tinyurl.com/yc6atvd7:     

Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում հայտերն ընդունվում են օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամը 18:00-ն:   

Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը մեկնարկում է 2024 թվականի սեպտեմբերի 11-ից և ավարտվում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը:   

Առարկայական վերապատրաստման նպատակով հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի/անձի անունը, ազգանունը, հայրանունը,

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը) կամ

այն ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), որտեղից ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ համաձայն սահմանված նորմի,

3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,

6) բարձրագույն կրթություն չունեցող անձինք՝ կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի  պատճենները՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջի,

7) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որոնք ըստ առարկաների հրապարակված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ անհատական ծածկագրերով /հղում՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում/. նույն արդյունքն ուղարկված է նաև ուսուցչի անձնական էլ. փոստի հասցեին:

Հարկ է հիշեցնել, որ դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ուսուցչի նախընտրած  վերապատրաստող կազմակերպություն /բուհ/, որի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է նաև յուրաքանչյուր բուհի պաշտոնական կայքում:              

Ստորև՝ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում  կապ հաստատելու նպատակով:

  • «Երևանի պետական համալսարանի» Իջևանի մասնաճյուղ /հեռ.՝ 094 104 107/
  • «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /հեռ.՝ 010 59 70 29 կամ 010 59 70 69/
  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /հեռ.՝ 077 230277/
  • «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ  /հեռ.՝ 093-17-14-14/
  • Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան /հեռ.՝ 010 522020 (269)/
  • «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ հեռ՝ /հեռ.՝ 094 92 39 09/
  • «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ /հեռ.՝ 010-55-43-23/:

Читайте на 123ru.net