World News in Armenian

Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր առավոտյան հետևել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին։

Գագիկ Ծառուկյանը Tert.am-ի հարցին ի պատասխան, անդրադառնալով արձանի տեղադրման հետ կապված քննադատություններին, հայտարարեց, որ նորմալ է վերաբերում քննադատություններին:

«Աշխարհում ինչ լավ ծրագիր էլ անեն, մեկ է՝ լինում են մարդիկ, որոնք քննադատում են, դեմ են, կողմ կամ ձեռնպահ։ Ամեն ինչի ապացույցը լինելու է ժամանակը։ Կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի ճանաչման, հզորացման հրաշալիքներից մեկը։ Ժամանակի ընթացքում ովքեր դեմ են արտահայտվում կամ ձեռնպահ, նրանք բոլորն էլ կհասկանան։ Այս ամենի մեջ ես չեմ ընդունում միայն չարախոսությունը»,- ասաց նա:

Հիսուս Քրիստոսի արձանը վեր կխոյանա Հատիս լեռան Գագաթին: Արձանը 33 մետր է, պատվանդանի հետ պետք է լիներ 77 մետր: Սակայն Գագիկ Ծառուկյանն այսօր տեղեկացրեց, որ փոփոխություններ են տեղի ունեցել և արձանը ամբողջությամբ կլինի 95 մետր:

Ծառուկյանն ընդգծեց՝ արձանը պետք է ամբողջացվի, իրար ամրացվի, այնուհետև տեղափոխվի Հատիս լեռան գագաթին։

Читайте на 123ru.net