«Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչը պատմական արդյունք է գրանցել ակումբում
Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլը» տանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բրենթֆորդի» դարպասը՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը նոր մարզչի գլխավորությամբ։
Այսպիսով, մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Առնե Սլոթը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ «Լիվերպուլի» առաջին մարզիչը, որը թիմի ղեկին հաղթեց իր առաջին երկու խաղերում, հայտնում է Opta Sport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հոլանդացին դարձել էր 21-րդ դարում «Կարմիրների» առաջին մարզիչը, որը հաղթանակով էր մեկնարկել Պրեմիեր լիգան՝ առաջին տուրում 2։0 հաշվով հաղթելով «Իպսվիչին»։