World News in Armenian

Լոնդոնի բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ավելի քան 100 մարդ տարհանվել է

Լոնդոնի արևելքում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ հոսպիտալացվել է, չորս հոգու բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որը հրդեհի մասին հաղորդվել է գիշերը ժամը 2:44-ին։ Կրակը տարածվել է ամբողջ շենքում, այդ թվում՝ հարակից տարածքում և տանիքում։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 40 հրշեջ հաշվարկ և 225 հրշեջ։  

Ըստ BBC-ի՝ հրդեհի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 մարդ։ Հրշեջները հայտնել են, որ շենքն ուներ հրդեհային անվտանգութան հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց մասին իշխանությունները տեղյակ էին։

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։ 

Читайте на 123ru.net