World News in Armenian

«Կոլամբուս Քրյուն»՝ Լիգայի գավաթի հաղթող, Ժիրուի գոլը չփրկեց «Լոս Անջելեսին» պարտությունից

Այսօր՝ օգոստոսի 26-ի գիշերը կայացավ MLS-ի MX Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը «Կոլամբուս Քրյուի» և «Լոս Անջելեսի» միջև։ Հանդիպումն ավարտվել է կոլամբուսցիների հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կուչո Էրնանդեսը , ևս մեկ գոլ խփեց Ջեյսեն Ռասել-Ռոուն։ «Լոս Անջելեսից» իր առաջին գոլը հեղինակեց թիմի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն։

Հատկանշական է, որ Դիեգո Ռոսսի Մարաշլյանի թիմը հանդիպման ընթացքը բեկեց խաղի հիմնական ժամանակին ավելացված րոպեներին՝ 92-րդ րոպեին առաջ անցնելով հաշվի մեջ, իսկ 94-ին ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3։1։

Այսպիսով, «Կոլամբուս Քրյուն» այս մրցաշարում նվաճեց իր առաջին գավաթը։

Читайте на 123ru.net