Մենք դեռ չգիտենք, թե ինչի համար է մեղադրվում Դուրովը. Պեսկով
Մենք դեռ չգիտենք, թե ինչի համար է մեղադրվում Դուրովը:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
«Պետք է սպասել, որ իրավիճակը պարզվի, թե ինչի համար են փորձում մեղադրել։ Սրանից հետո մենք արդեն կարող ենք եզրակացություն անել»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը նաև ասել է, որ Պուտինը Բաքու կատարած վերջին այցի ժամանակ Դուրովի հետ չի հանդիպել:
Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո: