World News in Armenian

Սպերցյանն արձագանքել է «Կրասնոդարից» հեռանալու մտադրության մասին լուրերին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնել է, որ ակումբի ղեկավարությանը չի ասել ակումբից հեռանալու իր ցանկության մասին։

«Սխալ է, ես նման բան չեմ ասել»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Սպերցյանը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

24-ամյա խաղացողը  «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 116 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ժամկետը ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Читайте на 123ru.net