World News in Armenian

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը վաղը կայցելի Կուրսկի ատոմակայան՝ անձամբ գնահատելու տիրող իրավիճակը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին օգոստոսի 27-ին կայցելի Կուրսկի ատոմակայան՝ անձամբ գնահատելու այդ վայրում տիրող իրավիճակը։

Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կուրսկի ատոմակայանի մերձակայքում նոր զարգացումների և ռազմական ակտիվության աճի լույսի ներքո ես ուշադիր հետևել եմ իրավիճակին, հատկապես, երբ այն վերաբերում է կայանին:

Իրավիճակն անընդհատ փոխվում է։ Կարևոր է, որ վաղը ատոմակայանում ես ինքս տեսնեմ, թե ինչ է կատարվում և քննարկեմ հետագա գործողությունները, որոնք կարող են պահանջվել Կուրսկի ԱԷԿ-ի ֆիզիկական և միջուկային անվտանգության պայմանները գնահատելու համար», - ասել է Գրոսին:

Նրա խոսքով, զինված հակամարտությունների ժամանակ միջուկային անվտանգության սկզբունքները, ինչպես նաև հատուկ Զապորոժիեի ԱԷԿ-ի համար մշակված սկզբունքները կարող են կիրառվել նաև Կուրսկի ԱԷԿ-ի նկատմամբ։

Читайте на 123ru.net