Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Հակոբ Բունիաթյան» ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «քաբաբի ֆարշ տավարի» արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ախտածին ա/թ սալմոնելաներ, ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (ք․ Երևան, Ադոնցի փողոց)։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբsatmյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։