World News in Armenian

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում առնվազն 9 մարդ է զոհվել

Գազա քաղաքին իսրայելական բանակի հասցրած հարվածների հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ կատարական Al Jazeera հեռուսատաալիքին հղումով։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ իսրայելական ուժերն օգոստոսի 27-ի վաղ առավոտյան երկու ռումբ են նետել Գազայի հյուսիսում գտնվող երկու շենքի վրա։

Գերատեսչության տվյալներով՝ փրկարարական խմբերը հայտնաբերել են ինը պաղեստինցու դի։ Զոհերի ու անհետ կորածների որոնումները դեռ շարունակվում են։

Читайте на 123ru.net