World News in Armenian

ԿԲ-ն նախնական հաստատել է HSBC Bank Armenia-ի գնումը «Արդշինբանկի» կողմից

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստի ժամանակ նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը:

Ավելի վաղ` հունիսի 12–ին, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնել էր, որ թույլատրել է «Արդշինբանկի» և «Էյչ–Էս–Բի–Սի Բանկ Հայաստան»-ի համակենտրոնացումը` եզրահանգելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։

Հանձնաժողովը վարույթը սկսել էր` հիմնվելով ընկերությունների` 2024 թվականի մարտի 27–ի դիմումների վրա։

Читайте на 123ru.net