Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Պավլովսկուն՝ Դեբեդի վարարման հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքն արագ վերականգնելու համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և ՀԿԵ ՓԲԸ, ինչպես նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։ ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալ