World News in Armenian

«Լիվերպուլը» պայմանագիր է կնքել Մամարդաշվիլիի հետ․ պաշտոնական

Անգլիական ակումբը պայմանագիր է կնքել «Վալենսիայի» 23-ամյա դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի հետ։

Այս մասին երկու ակումբներն էլ պաշտոնապես հայտարարություն են տարածել։

Վրացի դարպասապահն այս մրցաշրջանում կմնա «Չղջիկների» հետ, իսկ ավարտից հետո կմիանա անգլիական ակումբին:

Նախկինում հաղորդվում էր, որ տրանսֆերային գումարը կկազմի 30+5 միլիոն եվրո, ընդ որում՝ «Վալենսիան» խաղացողի վերավաճառումից հետո կստանա գումարի 10%-ի իրավունք։

Читайте на 123ru.net