World News in Armenian

Երևանում բախվել է 3 ավտոմեքենա․ մեկ մարդ հոսպիտալացվել է

Օգոստոսի 28-ին, ժամը 01:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս. Ս., ծնված 1969 թ․), «VAZ» (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1986 թ․) և «BMW» (վարորդ՝ Վ. Վ., ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ. Մ.-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և դադարեցրել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։

Читайте на 123ru.net