World News in Armenian

X սոցցանցի աշխատանքում խափանումներ են նկատվում. Downdetector

Որոշ երկրներում X (նախկինում՝ Twitter) սոցցանցի աշխատանքում խափանումներ են նկատվում։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ինտերնետային ռեսուրսների աշխատանքը վերահսկող Downdetector ծառայությունը:

Պորտալի տվյալներով՝ խնդիրների մասին հայտնած օգտատերերի 69%-ը բողոքել է բջջային հավելվածի աշխատանքում տեղի ունեցած խափանումներից, 25%-ը՝ կայքի աշխատանքից, իսկ 6%-ի մոտ սերվերին միանալու հետ կապված խնդիրներ են արձանագրվել։

Նշվում է, որ խափանումները սկսվել են Երևանի ժամանակով 07։00-ի սահմաններում։ Բողոքների մեծ մասը՝ ավելի քան 36․5 հազարը, ԱՄՆ-ից են գրանցվել։

Читайте на 123ru.net