World News in Armenian

«Հո Փաշինյանի ասելո՞վ չէ,դերակատարը մթերողն է, ինքը կկարողանա՞ մթերողին ստիպի գին բարձրացնել». Խաղողագործ

Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատի մարզ։ Երբ Այգավան գյուղ այցի ժամանակ բնակիչները բողոքել էին խաղողի մթերման գներից, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, ասելով՝ առաջին բանը, որ գյուղացիները պետք է անեն, պետք է մտածեն խաղողի ինքնարժեքն իջեցնելու մասին։ Նա բնակիչներին օգնության կարգով ևս մեկ խորհուրդ էր տվել, ասել էր՝մշակվող խաղողի սորտերը պետք է փոխեն, սկսեն մշակել գինու սորտեր և այնպես անեն, որ գյուղատնտեսությունը զարգացնեն շուկային համարժեք։ Այսքանով ավարտվել էր Նիկոլ Փաշինյանի և առհասարակ Կառավարության «օգնությունը» գյուղացիներին։

Читайте на 123ru.net