World News in Armenian

Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգությունը, մենք պետք է կապ հաստատենք Թեհրանի հետ․ Զախարովա

Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգությունը, մենք պետք է կապ հաստատենք Թեհրանի հետ՝ պարզաբանումների համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև կապերի ապաշրջափակման վերաբերյալ հայտնի է և լուծումը պետք է փոխընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»,-նշել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը բխում է եռակողմ պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020 թվականին և ավելի ուշ։

Նրա խոսքով, դրանք նախկինի պես կազմում են ադրբեջանա-հայկական հաշտեցման հիմքը. «Եվ մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա»:

Читайте на 123ru.net