World News in Armenian

Վրաստանում մտադիր են ուղղափառությունը պետական կրոն դարձնել

Վրաստանի իշխանությունները մտադիր են ուղղափառությունը պետական կրոն դարձնել և  այդ հարցը քննարկում են հոգեևորականների ներկայացուցիչների հետ։

Այս տեղեկությունը լրագրողներին հաստատել է Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը հայտնել էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել։

Читайте на 123ru.net