Պավել Դուրովն ազատ է արձակվել կալանքից հարցաքննության և հնարավոր մեղադրանքի առաջադրման նպատակով. BFMTV
Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել Ֆրանսիայում կալանքից։
BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հետաքննիչ դատավորը որոշում է կայացրել դադարեցնել Պավել Դուրովի կալանքը։
Նշվում է, որ դատավորը դադարեցրել է Պավել Դուրովին ոստիկանությունում կալանքի տակ պահելը՝ նրա նախնական հարցաքննության և հնարավոր մեղադրանքի առաջադրման նպատակով։
Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։