World News in Armenian

Արթուր Ալեքսանյանի թիմը դիմել է Լոզանի արբիտրաժային դատարան

Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց։

Արթուր Ալեքսանյանն իր թիմի հետ դիմել է Լոզանի դատարան, և սպասում են պատասխանի։

ArmLur.am-ը կապ է հաստատել Արթուր Ալեքսանյանի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ տեղեկությունը ճշտելու համար։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց այն, և հավելեց՝ սպասում են պատասխանին։

Հիշեցնենք, որ վճռորոշ եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը մրցավարների որոշմամբ 1։4 հաշվով պարտվել էր իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Սարավիին։

Читайте на 123ru.net