World News in Armenian

Կախակն գյուղի մոտակայքում մոտ 25 հա հնձած արտ է այրվել

Օգոստոսի 28-ին, ժամը 18։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կախակն գյուղին հարակից դաշտերում այրվում են հնձած արտեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։26-ին, մարվել՝ 19։58-ին։ Այրվել է մոտ 25 հա հնձած արտ։

Читайте на 123ru.net