World News in Armenian

Ճապոնիայում թայֆունի հետևանքով կան զոհեր և տուժածներ

Օգոստոսի 29-ի առավոտյան թայֆունը հասել է Ճապոնիայի հարավ-արևմտյան Կյուսյու կղզի, կան զոհեր, անհետ կորածներ:

Օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ այն շարժվում է դեպի հյուսիս՝ 15 կմ/ժ արագությամբ։

NHK-ի տվյալներով, թայֆունի հետևանքով տուժել է առնվազն 54 մարդ, Կագոսիմա ծոցում 60-ամյա տղամարդ է անհետացել է՝ նավակից ընկնելով ջուրը։ Կղզու պրեֆեկտուրաների որոշ հատվածներում, այդ թվում՝ Միյաձակիում, տարհանումներ են նշանակվել։ Այնտեղ ապրում է մոտ 400 հազար մարդ։

Հոնսյու կղզու Աիչի պրեֆեկտուրայում հորդառատ անձրևը սողանքի պատճառ է դարձել, որը տուն է ավերել Գամագորի քաղաքում։ Արդյունքում 3 մարդ զոհվել է, ևս 2-ը վիրավորվել են, հայտնել է NBC News-ը՝ վկայակոչելով քաղաքի աղետների կառավարման վարչությունը։

Читайте на 123ru.net