World News in Armenian

Հաքերները կոտրել են Մբապեի սոցցանցի էջը և վիրավորել Մեսսիին ու «Տոտենհեմին» (լուսանկար)

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կոտրել են հաքերները, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա խաղացողի օգտահաշվից ֆուտբոլային թիմերի հասցեին, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի մրցակցության մասին վիրավորական հրապարակումներ են արվել։

Նշենք, որ Մբապեի էջում գրված էր. «Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Այս թզուկը (Լիոնել Մեսսին) ինձ համար բոլոր ժամանակների լավագույն խաղացողը չէ»:

Հաղորդվում է, որ հաքերները «Տոտենհեմին» անվանել են «խայտառակություն», գրել են Մբապեի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու լինելու մասին, ինչպես նաև հրապարակել են մի քանի քաղաքական գրառումներ։ Հետագայում այս բոլոր գրառումները ջնջվել են օգտահաշվից։

Читайте на 123ru.net