202 մլն դրամ՝ Ներքին Հանդի 22 տան տանիքի վերանորոգման համար
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 202,150.0 հազ. դրամ գումարի չափով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքները, ընդհանուր 6861,5 քմ մակերեսով։ ՀՀ վարչապետը, Ներքին Հանդ բնակավայր կատարած այցի շրջանակում ծանոթանալով բնակավայրում առկա խնդիրներին, տվել է հանձնարարություն՝ շատ արագ կազմակերպել նշված բնակավայրի տների տանիքների վերանորոգման աշխատանքները:
The post 202 մլն դրամ՝ Ներքին Հանդի 22 տան տանիքի վերանորոգման համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.