World News in Armenian

Մոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի հայտին․ ՌԴ փոխարտգործնախարար

Մոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի հայտին:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նշվում է նաև, որ Ալիևը հրավիրվել է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ  Ադրբեջանը պաշտոնապես ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել։

ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:

 
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։

Читайте на 123ru.net