World News in Armenian

ԵՄ-ն որոշել է չճանաչել Մադուրոյին որպես Վենեսուելայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ․ Բորել

ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պայմանավորվել են չճանաչել Նիկոլաս Մադուրոյին որպես Վենեսուելայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ։

Այս մասին արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք որոշել ենք, որ չենք կարող ճանաչել Մադուրոյի լեգիտիմությունը որպես ընտրված նախագահ։ Նա, իհարկե, կմնա երկրի փաստացի նախագահը»,-ասել է Բորելը։

Քվեաթերթիկների 80%-ի հաշվարկից հետո Մադուրո ստացել էր 5,150,092 ձայն, իսկ Մադուրոյի մրցակից Էդմունդո Գոնսալեսը՝ 4,445,978 ձայն: Մադուրոն երկիրը ղեկավում է 2013 թվականից:

Читайте на 123ru.net