World News in Armenian

Արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը. նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է

Փաստաբան Ռուդիկ Դոլունցի միջնորդության բավարարմամբ դատարանը փոփոխել է 11-ի գործով  պաշտպանյալ արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանի խափանման միջոցը, այս ամսին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները վերացնելով՝ դատարանը թույլատրեց, որպեսզի Մանվել Պետրոսյանը մասնակցի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Բուլղարիայում։

Մանվելը շուտով կմեկնի Բուլղարիա և, համոզված եմ, կվերադառնա մեդալով»,-ավելացրել է փաստաբանը:

Նշենք, որ Մանվել Պետրոսյանն անցնում է 2023թ․ սեպտեմբերի 19-ի զանգվածային անկարգությունների գործով։ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած հերթական ռազմական ագրեսիայից հետո մեծ թվով մարդիկ հավաքվեցին կառավարության շենքի մոտ՝ իշխանություններից պատասխան պահանջելով կատարվողի համար։ Բողոքի ակցիայի ժամանակ հրմշտոց և բախումներ էին սկսվել մասնակիցների և ոստիկանների միջև։

Читайте на 123ru.net