World News in Armenian

Գլխավոր դատախազը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Աննա Վարդապետյանը վերահաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Գլխավոր դատախազության վստահելի գործընկերը լինելու հանգամանքը և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել  իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Читайте на 123ru.net