World News in Armenian

Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք

Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք:

Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Ըստ գերատեսչության՝ 17 դեպք գրանցվել է օգոստոսի 24-30-ն ընկած ժամակահատվածում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 21-ի դրությամբ ՀՀ-ում հայտնաբերվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք: 

Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է 1 մահացության դեպք:

«Արևմտյան Նեղոս»-ը փոխանցվում է մոծակների միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով, հայտնում է ՀՀ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը

Ռիսկի խմբում են՝ տարեցները, սիրտ-անոթային համակարգի, ուռուցքային հիվանդություններ, շաքարային դիաբետ, քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք:

Читайте на 123ru.net