World News in Armenian

Շախմատի Եվրոպայի պատանիների առաջնություն․ Հայ շախմատիստների արդյունքները

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքն ամփոփել է հայ շախմատիստների արդյունքները Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում:

Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստ արծաթե մեդալ է նվաճել մրցաշարում:

Արսեն Դավթյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն:

Բենիկ Ագասարովը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն:

Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն:

Անի Նահապետյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:

Սոֆիա Բաղրամյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:

Ալեքս Սահակյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 18 տարեկան տղաների խմբում:

Սոնա Կրկյաշարյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:

Մեր պատվիրակության մարզիչներն էին Արտաշես Մինասյանը, Վահագն Խաչատրյանը, Տիգրան Գասպարյանը և Տիգրան Ազարյանը։

Читайте на 123ru.net