World News in Armenian

Զարմացած եմ, թե որքան անհամապատասխան կարող են լինել մրցավարների որոշումները․ «Արսենալի» գլխավոր մարզիչ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ ցնցված է Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ խաղում (1-1) կիսապաշտպան Դեկլան Ռայսին խաղադաշտից հեռացնելու մրցավարի որոշումից։

Երկրորդ խաղակեսի սկզբում մրցավար Քրիս Կավանան երկրորդ դեղին քարտը ցույց տվեց Ռայսին՝ մրցակցի տուգանային հարվածից անմիջապես առաջ գնդակին խփելու համար:

«Ես զարմացած եմ․․. Ես զարմացած եմ, թե որքան անհամապատասխան կարող են լինել մրցավարների որոշումները: Առաջին խաղակեսում եղավ երկու նմանատիպ պահ մրցակցից, և ոչինչ չեղավ։ Հետո ոչ կրիտիկական հատվածում գնդակը գալիս է Դեկլանի մոտ, նա շրջվում է, չի տեսնում մոտեցող խաղացողին ու դիպչում գնդակին։

Կանոնների համաձայն՝ դուք կարող եք այդպիսի դրվագի համար դեղին քարտ ցույց տալ, եթե ցանկանում եք, բայց այդ դրվագում դա անհրաժեշտ չէր»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Читайте на 123ru.net