World News in Armenian

Ուկրաինական ներխուժումը Կուրսկի շրջան դեռևս նպատակ ունի դանդաղեցնել Ռուսաստանի առաջխաղացումը դեպի արևելք․ The Washington Post

Ուկրաինական ներխուժումը Կուրսկի շրջան դեռևս նպատակ ունի դանդաղեցնել Ռուսաստանի առաջխաղացումը դեպի արևելք։

Այս մասին գրում է The Washington Post-ը։

Պարբերականը գրում է, որ Կիևի ներխուժումը Կուրսկի մարզ մարտական ոգի է բարձրացրել, սակայն Մոսկվան գրավում է Ուկրաինայի նոր տարածքներ Արևելքում:

«Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, բացառությամբ, որ ռուսական հարձակումը շարունակվում է։

Եթե Սիրսկու ծրագիրը ձախողվի, Ուկրաինան կարող է կորցնել իր լավ պատրաստված զինվորներից շատերին և Կուրսկ տեղափոխված օտարերկրյա տեխնիկայի մեծ մասը:

Վերլուծաբաններն ասում են, որ լիովին անհասկանալի է, թե ինչպես կավարտվի խաղը, և արդյոք Սիրսկու ծրագիրը կյանքի կկոչվի»,- գրում է The Washington Post-ը։

Читайте на 123ru.net