World News in Armenian

Իմ սիրտը պատկանում է «Աթլետիկին»․ Ուիլյամս

Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը հաստատել է «Բարսելոնայի» հետաքրքրությունը իր նկատմամբ այս ամառ և նաև բացատրել, թե ինչու է հրաժարվել կատալոնական ակումբ տեղափոխվելուց:

«Միշտ հաճելի է, երբ մեծ ակումբները քո անունը ներառում են իրենց հետաքրքրությունների ցանկում, բայց ինձ համար միշտ պարզ է եղել, որ ես ուզում եմ լինել այստեղ: Ես մեծ ցանկություն ունեմ ինչ-որ լավ բան անել այս ակումբի համար։

Բանակցություննե՞ր «Բարսելոնայի» հետ․․․ Սա իմ ներկայացուցչի խնդիրն է։ Շատ բանակցություններ են եղել տարբեր ակումբների հետ, բայց իմ սիրտը պատկանում է «Աթլետիկին», և ես ցանկանում եմ մնալ այստեղ։ Սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում»,-Ուիլյամսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Читайте на 123ru.net