World News in Armenian

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղարի հետ. քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Թոմաս Բագերի հետ։ Այս մասին  տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Վահան Կոստանյանը Թոմաս Բագերին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարեկեցության ապահովման համատեքստում երկուստեք  ընդգծվել է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության հետագա ամրապնդման շուրջ։

Читайте на 123ru.net