Իրականացվում են անձրևաջրերի կուտակումների հեռացման աշխատանքներ. տեղումներն աննախադեպ են եղել
Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով տեղումներն եղել են աննախադեպ՝ 17-18 մմ:
Այն գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ:
Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականացնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ: Այս ամսին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը: