Վերադառնալուն պես ներկայացվածը կպատմեմ գործընկերներիս. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպել է արցախցի ընտանիքների հետ
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությունը Փարաքար համայնքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին:
Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ Ադրբեջանի ագրեսիան վերապրած, շրջափակման դառնությունները տեսած ու սեփական բնակավայրերը բռնի լքած հայերը շուրջ երկու ժամ պատմել են այդ օրերի իրենց ապրումների մասին:
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան ջերմ ընդունելության համար։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին՝ նշեմ, որ շատ հուզիչ էին նրանց պատմությունները, վերադառնալուն պես ներկայացվածը կպատմեմ գործընկերներիս, ինչպես նաև հայկական համայնքին», - Անա Օլիվերայի խոսքերն է փոխանցել դեսպանությունը։