World News in Armenian

Արցախը հայերով վերաբնակեցնելու համար ՀՀ իշխանությունները հարցը պետք է միջազգային օրակարգ մտցնեն, բայց չեն կարողանում․ իրենք գործոն չեն. Հայկ Մամիջանյան

Արցախը նորից հայերով բնակեցնելու համար կան շատ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ: Այս մասին Արցախի ներկայացուցչության մոտ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ըստ Մամիջանյանի՝ առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը Հայաստանի իշխանությունների կողմից նման հարցի՝ և՛ ներքաղաքական, և՛ միջազգային հարթակներում բարձրաձայնումն է:

«Ո՞ւր է, մենք մի շնչավոր չենք տեսնում իշխանության շրջանակներից: Չէին գնում տեսնում, երբ մերն էր, հիմա գոնե թող գան, տեսնեն՝ ինչ ենք կորցրել իրենց պատճառով, ինչն են հանձնել, գոնե դա թող գան նայեն: Իրենք նորմալ հայի, հայրենասեր հայի օրակարգից տրամագծորեն տարբեր օրակարգ ունեն», - ասաց նա:

Մամիջանյանը շեշտեց՝ Արցախը հայերով վերաբնակեցնելու համար անհրաժեշտ են շատ պայմաններ, բայց առաջնային ՀՀ իշխանությունները պետք է այդ հարցը դարձնեն միջազգային օրակարգի մաս, բայց դա այս իշխանություններն անել չեն կարողանում:

«Չեն կարողանում ոչ միայն այն պատճառով, որ չեն ուզում, այլ պատճառով, որ իրենք գործոն չեն: Առանց Հայաստանի ներկայացուցչի մասնակցության որոշվում է Հայաստանի ճակատագիրը, երբեմն դրան հրավիրում են մասնակցության Հայաստանի ներկայացուցչին, երբեմն չեն էլ հրավիրում»,- հայտարարեց նա:

Читайте на 123ru.net