Ջորջ Քլունին օգնության է հասել կարմիր գորգի վրա ընկած լուսանկարչին (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին օգնության է շտապել Վենետիկի կինոփառատոնում իր նոր ֆիլմի (Wolfs) պրեմիերայի ժամանակ կարմիր գորգին ընկած լուսանկարչին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 63-ամյա Քլունին արագ մոտեցել է ընկածին ու օգնել վեր կենալ, մինչդեռ նրա կինը՝ իրավապաշտպան Ամալ Քլունին, կողքից հետևել է:
Այնուհետև օսկարակիր դերասանը կեցվածք է ընդունել լուսանկարչի առջև՝ ապահովելով մի շարք ուշագրավ կադրեր: Ապա նա վերցրել է ֆոտոխցիկն ու ինքն է սկսել լուսանկարել: