World News in Armenian

Զապորոժիեի ատոմակայանը քաղաքական միջոցներով պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողությանը․ Զելենսկի

Զապորոժիեի ատոմակայանը քաղաքական միջոցներով պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողությանը, հակառակ դեպքում դա վտանգավոր է։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ինչ վերաբերում է Զապորոժիայի ԱԷԿ-ի վերադարձին, ապա այսօր կան միայն քաղաքական քայլեր և, ցավոք, դրանք բավարար չեն, որպեսզի կայանը վերադառնա մեր վերահսկողությանը։

Ուկրաինայի համար ավելի անվտանգ է վերահսկել Զապորոժիե կայանը, իսկ մարտի դաշտի տեսակետից առայժմ նման հնարավորություններ չեմ տեսնում, իսկ նրանք, որոնք հավանաբար կան, վտանգավոր են։

Ուստի կարծում ենք, որ դեռ անհրաժեշտ է քաղաքական միջոցներով վերադարձնել մեր կայանը։

Գոնե բոլոր հարթակներում խոսում ենք այդ մասին»,-հայտարարել է նա։

Զելենսկին նշել է, որ կայանի ապաօկուպացիայի հարցով զբաղվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Читайте на 123ru.net