World News in Armenian

ԱՄՆ իշխանություններն առգրավել են Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը․ CNN

ԱՄՆ իշխանությունները Դոմինիկյան Հանրապետությունում առգրավել են Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը և ինքնաթիռը տեղափոխել Ֆլորիդա։

Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Վաշինգտոնը կարծում է, որ ինքնաթիռը ձեռք է բերվել ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ։

Ինքնաթիռը երկուշաբթի օրը Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխել են Ֆլորիդա:

Մոտ 13 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռը վերջին մի քանի ամիսների ընթացքում գտնվում էր Դոմինիկյան Հանրապետությունում», - ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ նախագահը ինքնաթիռում չի եղել։

Читайте на 123ru.net