World News in Armenian

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՄԹ Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչը «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց է անցկացրել

Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Միացյալ Թագավորության Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչն անցկացրել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Մասնակիցները քննարկումների միջոցով ուսումնասիրել են առաջնորդության մոտիվացիայի, մտածողության հմտությունների, հաղորդակցության և կոնֆլիկտների լուծումների վերաբերյալ մի շարք հարցեր:

Դասընթացի ավարտին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն ու ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը շնորհավորել են մասնակիցներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։

Читайте на 123ru.net