World News in Armenian

Քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ մեկնարկեց նոր ուսումնական տարին: Սկսվեց մի կողմից՝ պաթետիկ շնորհավորական ուղերձներով, մյուս կողմից՝ նորանոր խնդիրներով, այդ թվում՝ դպրոցներում դարձյալ բազմաթիվ դասագրքերի բացակայությամբ:

Սրան զուգահեռ՝ սոցցանցերի նույնիսկ ամենաթռուցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տասնյակ դասախոսներ զրկվել են իրենց աշխատանքից: Ընդ որում, խոսքը փորձառու մասնագետների մասին է, որոնք հարգանք են վայելում թե՛ գիտական շրջանակներում, թե՛ ուսանողների մոտ: Բոլոր այն դասախոսները, որոնց հետ աշխատանքային նոր պայմանագրեր չեն կնքվել, բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք են: Եվ պատահական չէ, որ այդ դասախոսներն իրենց գրառումներում հստակ արձանագրում են, որ խոսքը բացառապես քաղաքական որոշման մասին է:

«Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի դասախոսներ պատրաստվում են այդ որոշումները վիճարկել դատական կարգով: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ նշյալ բուհերի ղեկավարների այդ որոշումները մեծ դժգոհություն են առաջացրել ուսանողների շրջանում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Читайте на 123ru.net