Սուարեսը հայտարարել է Ուրուգվայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է Ուրուգվայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
Սուարեսը Ուրուգվայի հավաքականում հանդես է գալիս 2007 թվականից։ Այս ընթացքում ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 142 հանդիպում, որոնցում դարձել է 69 գոլի հեղինակ և հանդիսանում է թիմի պատմության լավագույն ռմբարկուն։ Ուրուգվայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը հաղթել է 2011 թվականի Ամերիկայի գավաթը։
2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղրկությունում Լուչոն Ուրուգվայի հավաքականի հետ դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Կոլումբիայի հավաքականին (0:1)։
Երրորդ տեղի համար խաղում Ուրուգվայի հավաքականը հաղթեց Կանադայի հավաքականին (2:2, 4:3 11 մետրանոցներով): Մրցաշարում Սուարեսը մասնակցել է 4 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ