World News in Armenian

Ալիևը երեկ, ըստ էության, մերժեց Փաշինյանի առաջարկը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Ալիեւը երեկ, ըստ էության, մերժեց Փաշինյանի առաջարկը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի այն հոդվածները, որոնք համաձայնեցված են, մյուսների քննարկումը թողնելով ապագային։ Բայրամովը հայկական կողմին խորհուրդ տվեց ավելի լուրջ մոտենալ հարցին․ «Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարեւոր կետեր է դուրս թողել։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ համապատասխանում է մեր ազգային շահերին»։

Փաշինյանն ասել էր, թե Երեւանն ու Բաքուն համաձայնեցրել են 17 հոդվածից 13-ը, ու ինքն առաջարկում է այդ տեսքով ստորագրել։ Նա չէր գաղտնազերծել այդ13 հոդվածի բովանդակությունը, եւ թե ինչի շուրջ կողմերը չեն կարողանում պայմանավորվել։ Ադրբեջանի ԱԳ ղեկավարը նույնպես չի գաղտնազերծել, սակայն պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իրենց պահանջը եւ խոսել Հայաստանի ապառազմականացման մասին»։

Մանրամասները՝ այստեղ։

Читайте на 123ru.net