World News in Armenian

Քուվեյթում իրանական նավ է խորտակվել, անձնակազմի անդամները զոհվել են

Քուվեյթի տարածքային ջրերում իրանական բեռնատար նավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի 6 անդամ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Al Arabiya հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 1-ին նավի նավապետը կապ է հաստատել առափնյա պահպանության հետ և հայտնել, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նավի խորտակման վտանգ կա։

Խուզարկության ժամանակ դեպքի վայրում հայտնաբերվել է երեք մարդու դի։

Նշենք, որ մահացածներից երեքը Իրանի քաղաքացի է, մնացածը՝ Հնդկաստանի քաղաքացիներ։

Читайте на 123ru.net