World News in Armenian

Արցախը կկորցնենք այն պահին, երբ այն հшյաթափվի մեր հոգում. Արմեն Աշոտյան

Արցախը կա անկախ նրանից, որ այնտեղ այս պահին հայեր չեն ապրում, Արցախը հայաթափել են միայն ֆիզիկական իմաստով: Այս մասին այսօր հերթական դատական նիստի ավարտին՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Արցախը կկորցնենք այն պահին, երբ Արցախը հայաթափվի մեր հոգում, սրտում, երբ մոռանանք Արցախի մասին»,-հավելեց նա:

Հարցին՝ իշխանությունները լռություն պահպանեցին Արցախի օրվա կապակցությամբ, ինչո՞վ էր դա պայմանավորված, նա ասաց. «Ես չեմ կարծում որ լռություն էին պահպանում, նրանք ամենօրյա ռեժիմով ամեն ինչ անում են, որ քողարկեն իրենց դավաճանական քաղաքականությունը, և Արցախի հանձնումը ֆիզիկական իմաստով բերեն, հասցնեն տրամաբանական ավարտին՝ մեր բնակչությանը մեջ սրսկելով այն թունավոր ապազգային միտքը, որ Արցախը մեր չէր և մեզ պետք էլ չէր»:

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թ. հունիսի 16–ին։ Նա Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են ԲՈՒՀ-ին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:

Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդը:

Читайте на 123ru.net